|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.26 |
| EUR | ⚊ | € 427.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.3489 |
| GBP | ⚊ | £ 498.32 |
| GEL | ⚊ | ₾ 139.87 |
Կրեմլում անհագստացած են թուրք-սիրիական սահմանին լարվածության աճով: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Նրա խոսքով՝ Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքների գնդակոծումը անթույլատրելի է:
Դմիտրի Պեսկովը անտեղին է համարել հարցն այն մասին, թե հնարավո՞ր է վերոնշյալի պատճառով կոնֆլիկտ առաջանա Ռուսաստանի ու Թուրքիայի միջև:
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է Ռուսաստանի ու Թուրքիայի միջև հնարավոր պատերազմի մասին: Նա նաև ասել է, որ պետք է ամեն ինչ անել, որ Ռուսաստանի ու Թուրքիայի միջև լարվածությունը չավելանա: