Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Սիրիական դեմոկրատական ուժեր»-ի (ՍԴՈՒ) արաբա-քրդական ջոկատները պատրաստ են քննարկել սիրիական բանակին միանալու հարցն այն բանից հետո, երբ ձեռք բերվի սիրիական ճգնաժամի քաղաքական հանգուցալուծումը. հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ վկայակոչելով Հյուսիսային Սիրիայում ՍԴՈՒ մամուլի գրասենյակի ղեկավար Մուսթաֆա Բալին։
«Առաջարկվե՞լ է դա, թե՝ ոչ. խնդիրը ձևակերպումների մեջ չէ, այլ Սիրիայի քաղաքական ճգնաժամի, որը պետք է լուծել։ Բոլոր կողմերը պետք է ընդունեն, որ կա քաղաքական ճգնաժամ, որը պետք է լուծել քաղաքական ճանապարհով»,- մեկնաբանել է նա սիրիական բանակի հինգերորդ բրիգադին քրդական ջոկատների հնարավոր միացման մասին տեղեկությունները ու հավելել. «Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է քաղաքական լուծում, որի շրջանակում սիրիացի ժողովուրդը և նրա բոլոր տարրերը կհաշտվեն միմյանց հետ»:
Նա նաև նշել է, որ հաղորդակցության ուղիները «բոլոր կողմերի հետ» միշտ բաց են։
Պաշտոնական Դամասկոսը չի ընդունում ինքնավար վարչակազմը Սիրիայի հյուսիս-արևելքում, որը վերահսկում է Եփրատից արևելք տարածքները։ Դամասկոսը մի քանի ապարդյուն բանակցություններ է վարել ինքնավար քրդական վարչակազմի հետ։
Ավելի վաղ ՌԴ-ն եւ Թուրքիան ստորագրել էին փոխըմբռնման հուշագիր՝ 10 կետից, մասնավորապես՝ Թուրքիայի հետ սահմանին, թուրքական «Խաղաղության ակունք» գործողության գոտու սահմաններից դուրս, սիրիական կողմում ռուսական ռազմական ոստիկանության և սիրիական սահմանապահ ծառայության ստորաբաժանումներ մտցնելու մասին։