կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-11 13:50
Տարածաշրջան

Դու հայ ես ու միայնակ. Թուրքիայում սպառնացել են հայ կնոջն ու տունը խլել ձեռքից

Դու հայ ես ու միայնակ. Թուրքիայում սպառնացել են հայ կնոջն ու տունը խլել ձեռքից

Թուրքիայում Բաքըլրքոյ շրջանի հայ բնակիչ Զ.Ք.-ն դիմել է դատարան՝ վերադարձնելու իր տունը, որն իր ձեռքից խլել են իր աշխատավայրի ղեկավարն ու հաշվապահը:

 

Ըստ «Ակօս»-ի՝ Զ.Ք-ն ամուսնալուծված է և 2010-ից ապրում է իր միակ երեխայի հետ: Նույն թվականին նա աշխատանքի է ընդունվել Ազիզ Քադալ անունով մեկի ընկերությունում: Քադալին պարտքով գումար տված Զ.Ք-ն, չկարողանալով հետ վերցնել տված գումարի կեսը, հեռացել է և ընդունվել այլ աշխատանքի: Երկու տարի շարունակ սպառնալիքների ենթարկված Զ.Ք.-ն դիմել է ոստիկանության, սակայն` ապարդյուն:

 

Աշխատավայրի ղեկավարն ու հաշվապահը, կնոջը սպառնալով, թե` «դու հայ ես ու միայնակ, գիտենք, թե որտեղ է սովորում քո երեխան», ստիպել են ստորագրել լիազորագիր: Թեեւ նոտարի միջամտությամբ հաջողվել է այն չեղյալ համարել, հայտնի է դարձել, որ կնոջն տունն արդեն հասցրել են վաճառել:

 

Հայ կինը դիմել է Բաքըրքոյի 14-րդ ծանր հանցագործությունների դատարան՝ հանցագործներին «խաբեության և սպառնալու» մեղադրանքով դատի տալով: