Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փաշինյանն ասում է՝ ես ոչ մի թուղթ չեմ ստորագրի, բայց ստորագրում է, ես ոչ մի միջանցք չեմ տա, բայց տալիս է՝ Սյունիքում Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի մի բնակչուհի՝ մեկնաբանելով Փաշինյանի խոսքը՝ իբրև թե Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածը ադրբեջանցիների տարածքն է, դրա համար են եկել՝ մաքսակետ դրել։
«Ես որպես պայմանագրային զինծառայողի կին շատ եմ անհանգստանում։ Համենայն դեպս, ինձ թվում է՝ մեզանից կախված ոչինչ չկա, միևնույն է՝ իշխանություններն ինչ որոշեն, դա էլ կանեն»,-ասաց Գորիսի բնակչուհին՝ հակառակ Փաշինյանի պնդումներին, թե ժողովրդի կարծիքին համապատասխան է միայն քայլեր անում։
Գորիսի բնակչուհին ասաց, որ միանշանակ վախ, անընդհատ վախ է զգում։
«Մեր փոքր քաղաքում ես վախենում եմ երեխային միայնակ ուղարկել դպրոց, դպրոցից տուն, պարապմունք, պարապմունքից տուն․․․ անընդհատ ձեռքից բռնած ման ենք տալիս, այնինչ պիտի աշխատենք, մտածենք իրենց հոգսերի մասին»,-ասաց գորիսեցի կինը։
Նա նշեց, որ իրենք սահմանագոտում են՝ ծնողները Հարթաշենում են ապրում՝ սահմանը հենց գյուղի տակ, իրենք ապրում ենք Նոր վանքի տափում՝ սահմանը հենց գլխին։
Մանրամասն՝ տեսանյութում․