կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-17 16:41
Իրավական

Ավազակային հարձակում՝ Ստեփանավանում. մտել է տուն, հարձակվել տանտիրուհու վրա, ծեծել, ձեռքից խլել 2 մլն դրամն ու փախել

Ավազակային հարձակում՝ Ստեփանավանում. մտել է տուն, հարձակվել տանտիրուհու վրա, ծեծել, ձեռքից խլել 2 մլն դրամն ու փախել

2020թ. մարտի 14-ին՝ ժամը 21.10-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ  Ստեփանավան քաղաքում գտնվող բնակարաններից մեկի վրա հարձակում է տեղի ունեցել, ծեծել են տանտիրուհուն եւ ձեռքից գումար հափշտակել:

ՀՀ Քննչական կոմիտեից Yerkir.am-ին հայտնում են, որ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (Ավազակություն) 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերի հատկանիշներով:

Ըստ նախաքննության տվյալների՝ 2020 թվականի մարտի 14-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը ապօրինի մուտք է գործել Ստեփանավան քաղաքի Եկեղեցու փողոցում գտնվող նշված բնակարան, որտեղ հարձակվել է տանը միայնակ գտնվող կնոջ վրա, ձեռքերով հարվածել նրա դեմքին եւ մարմնական վնասվածքներ պատճառելով՝ նրա ձեռքից հափշտակել է պայուսակը, որի մեջ եղել է խոշոր չափերով՝ շուրջ 2.000.000 դրամ կանխիկ գումար եւ դիմել փախուստի:

Աշխատանքներ են տարվում անձի ինքնությունը պարզելու ու նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է: