Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
«ՀրապարակԸ» գրում է. «Մարտի 5-ին անհայտ պայմաններում հրկիզվել է անվտանգության աշխատակցի ծառայողական՝ կոմբինատի գլխավոր բաժնետեր «ՀՀ Քրոնիմետ մայնինգ» ԲԲԸ-ին պատկանող «Միցուբիշի Պաջերո» մակնիշի մեքենան: Դա տեղի է ունեցել «Քաջարան» հյուրանոցի ավտոկայանատեղիում: Մեր աղբյուրները հայտնեցին, որ դրանից օրեր առաջ էլ, դարձյալ կասկածելի հանգամանքներում, կոտրել էին կոմբինատի մեքենաներից մեկի ապակիները:
Այս դեպքերի առնչությամբ քննություն է կատարվում, առայժմ վնասողներին չեն հայտնաբերել: Ի դեպ, ոմանք այս դեպքերը պատահական չեն համարում և սա որակում են արշավ կոմբինատի դեմ, ինչը պայմանավորում են այնտեղ տեղի ունեցած «իշխանափոխությամբ»: Հիշեցնենք, որ նախկին գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանին այժմ ավստրալացի Նիլ Սթիվենսոնն է փոխարինել, ով լուրջ փոփոխություններ է կատարել՝ կադրային, կառուցվածքային, աշխատավարձի օպտիմալացում, ստուգումներ և պաշտոնանկություններ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։