կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-20 09:45
Հասարակություն

Որտե՞ղ է Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի «կորած» վարկը. «Իրատես de facto»

Որտե՞ղ է Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի «կորած» վարկը. «Իրատես de facto»

«Տարիներ շարունակ հարկատուների ցուցակը գլխավորող Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանը սկսում է զիջել դիրքերը: Սա ոչ միայն արտադրական ծավալների կրճատման մասին է փաստում, այլև ներքին ինչ-ինչ խնդիրների: Դեռևս կոմբինատի նախկի ղեկավարի Մաքսիմ Հակոբյանի պաշտոնավարման տարիներին գործարանը կառավարությունից միլիոնավոր դոլարների վարկ է ստացել: Պաշտոնից հեռացավ Մաքսիմ Հակոբյանը, ու եկան նոր «տերերը» ավստրալացիները իրենց նոր պահանջներով:

 

Արդեն տևական ժամանակ է՝ վերջիններս լայնածավալ ստուգումներ են իրականացնում գործարանում, որ պարզեն, ի վերջո, այդ վարկն ինչի՞ վրա է ծախսվել։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, այնքան «մասնագիտորեն» է յուրացումը կատարվել, որ նոր տերերը չեն կարողանում հետքի վրա «դուրս գալ»: Սակայն այս փաստը չի հիասթափեցնում նոր ղեկավարությանը, որն աչալրջորեն և հետևողականորեն փնտրում է «կորած» վարկը։ Իհարկե, ավստրալացու համար դժվար է հասկանալ հայ չինովնիկի յուրացման բոլոր «նրբությունները»:

 

Ի դեպ, մեր աղբյուրի տեղեկացմամբ, ստուգումների արդյունքում որոշ աշխատողների աշխատավարձերի անհամապատասխանություններ են ջրի երես դուրս եկել»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։