Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հեղափոխական» Նիկոլ Փաշինյանը շարունակաբար խոսում էր այն մասին, որ այնպիսի խոշոր բիզնես ընկերությունը, ինչպիսին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է, իրավունք չունի լինել քաղաքականացված կառույց՝ վստահեցնելով, որ դա վնասում է ինչպես հանրային, այնպես էլ բիզնես շահերին: Կոմբինատին «տիրանալու» առեղծվածային գործողություններից հետո, կարծես, «իրավիճակ է փոխվել»: Ըստ էության, ավելի քաղաքականացված, քան հիմա է այդ կառույցը, հնարավոր չէր անգամ պատկերացնել:
«Փաստ» թերթի տեղեկություններով, աշխատանքային թափուր կամ միտումնավոր թափուր դարձած հաստիքներն այստեղ դարձել են քաղաքական առևտրի առարկա. մարդիկ աշխատանքի են ընդունվում միայն ՔՊ կուսակցությանն անդամակցելու կամ կուսակցության քարոզն անելու պայմանով և, բնականաբար, աշխատանքից ազատվում են՝ այդ «պայմանները» բավարարելուց հրաժարվելու դեպքում: Ըստ Սյունիքի մեր աղբյուրների, այս ամբողջ «բոլոլայի» միջնորդն էլ դարձել է Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը:
Ի դեպ, շատերի համար զարմանալի է, որ մի կողմից՝ ռուս խաղաղապահներն ապահովում են Հայաստանի սահմանների անվտանգությունը թշնամու հարձակումներից, մյուս կողմից՝ ռուս որոշ «կոմերսանտներ» ամեն բան անում են հակառուսական տրամադրությունները երկրում սրելու ուղղությամբ: Այս ամենի ֆոնին, մեր տեղեկություններով, մարզում սկսել է ահագնանալ անվտանգային խնդիրներից առանց այն էլ շարունակական պրոբլեմների մեջ գտնվող սյունեցիների դժգոհությունը, և, ինչպես սյունեցիներն են ասում, եթե այսպես շարունակվի, գուցե մի օր իսկապես «Սյունիքը պայթի Երևանի կենտրոնում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում