կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-12 10:41
Հասարակություն

Լեռնահանքային աշխատանքների ժամանակ մահացել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մեքենավար

Լեռնահանքային աշխատանքների ժամանակ մահացել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մեքենավար

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ լեռնահանքային աշխատանքների կատարման ժամանակ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության մեքենավար Ժորա Ստեփանյանի մահվան դեպքի առթիվ։

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության պատասխանատու անձի կողմից լեռնահանքային աշխատանքների կատարման ընթացքում անվտանգության կանոնների խախտման հետևանքով 2015թ հունիսի 6-ին` ժամը 07:00-ի սահմաններում, նույն ընկերության լեռնային արտադրամասի բաց հանքի 1950 հորիզոնում տեղի է ունեցել քարաթափում, որի հետևանքով էքսկավատորի մեքենավար Ժորա Հրանտիկի Ստեփանյանը մահացել է:

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 230-րդ հոդվածի 2-րդ մասով (լեռնահանքային աշխատանքների կատարման ընթացքում անվտանգության կանոնները խախտելը, որն առաջացրել է մարդու մահ)։ 

Կատարվում է նախաքննություն՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի եւ օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։