| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Տեղեկացրել էինք, որ Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցում մի շարք խախտումներ էր հայտնաբերել: Ի պատասխան, թիվ 11 դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանը հերքել էր ամենը` նշելով, որ առաջիկայում պատրաստվում է դատի տալ տիկին Բախշյանին: Ի դեպ, Բախշյանը հայտարարել էր, որ դատարանում պատրաստ է ասել ավելին:
Yerkir.am-ը փորձեց տեղեկանալ, թե դպրոցի տնօրենն արդեն դիմե՞լ է դատարան: Տիկին Ազիզյանը պատասխանեց, թե քանի որ Բախշյանի` քաղաքապետին ուղղված դիմումն ընթացքի մեջ է, գործընթացն ավարտին չի հասել, չի ուզում պատասխանել հարցին: «Երբ ավարտին կհասնի հարցի հետ կապված քաղաքապետին ուղղված դիմումի ուսումնասիրությունը, իմ վերջնական որոշումը կհայտնեմ»,-ասաց տնօրենը:
Հարցին, թե արդյո՞ք ուզում էր դատի տալ Բախշյանին զրպարտության համար, Ազիզյանը պատասխանեց, որ ոչ միայն զրպարտության. «Հետապնդման, բարի համբավն արատավորելու, վիրավորանքի համար: Այս պատմությունն ամբողջ դպրոցին է վերաբերում, և իրոք, այս ամենը վիրավորական է»: