|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Րոպեներ անց հայցադիմում կմուտքագրեմ Երևանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պատիվն ու բարի համբավն արատավորող տեղեկությունները հերքելու պահանջով: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց երրորդ նախագահի փաստաբան Ամրամ Մակինյանը: Նա նշեց, որ պահանջում են հերքումը ներկայացնել այն նույն ամբիոնից, որից հնչեցվել է:
Հիշեցնենք, որ իշխանական խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն ԱԺ ամբիոնից հայտարարել էր, թե «3-րդ նախագահը 100 միլիոն դոլարից ավելի «կազինոներում» կրվել է»։
Մակինյանի խոսքով՝ հայցադիմումը բավականին ծավալուն է, ներկայացրել են բոլոր հիմնավորումները, որոնց ուժով, փաստաբանը վստահ է, դատարանը հայցը բավարարելու է և պարտավորեցնելու է Խաչատուր Սուքիասյանին՝ հերքել տեղեկությունները: «Մենք պահանջել ենք Խաչատուր Սուքիասյանից 1 միլիոն դրամ՝ որպես վնասի փոխհատուցում, որն ամբողջությամբ պետք է վճարվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին»,- հավելեց Մակինյանը:
Ըստ փաստաբանի՝ այս իշխանությունները մինչ իշխանության գալը գեներացրել են շատ մեծ քանակության սուտ, որի արդյունքում կարողացել են հասարակությունը բաժանել «սևերի» և «սպիտակների։