Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լրագրողների եվրոպական ֆեդերացիան /EFJ/ հայտարարություն է տարածել՝ նշելո, որ վիրավորանքի և զրպարտության փոխհատուցման մասին օրենսդրական առաջարկը սպառնում է մամուլի ազատությանը: Այս մասին Yerkir.am-ը տեղեկանում է EFJ-ի պաշտոնական կայքից:
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
«Սեպտեմբերի 8-ին ՀՀ Ազգային ժողովի պատգամավորը ներկայացրեց օրենսդրական առաջարկ վիրավորանքի և զրպարտության վերաբերյալ, որի նպատակն է ավելացնել տուգանքները լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում վիրավորանքների և զրպարտիչ մեկնաբանությունների հրապարակման համար: Լրագրողների միջազգային և եվրոպական ֆեդերացիաները (IFJ և EFJ) միանում են իրենց դուստր ձեռնարկությանը՝ Հայաստանի լրագրողների միությանը (UJA)՝ խորհրդարանին կոչ անելով չընդունել այդ առաջարկը:
Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն առաջարկեց ընթացք տալ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծին: Առաջարկի նպատակն է հինգ անգամ բարձրացնել վիրավորանքի կամ զրպարտության համար փոխհատուցումը՝ վիրավորանքի համար 1 միլիոն դրամից դարձնել 5 միլիոն դրամ (գրեթե 9000 եվրո), իսկ զրպարտության համար՝ 2 միլիոն դրամից դարձնել 10 միլիոն դրամ (մոտ 18000 եվրո):
Սիմոնյանը վեց հայց է ներկայացրել վիրավորանքի և զրպարտության մեղադրանքով և վստահ է, որ օրինագիծը կխոչընդոտի մարդկանց՝ վիրավորանքներ և կեղծ լուրեր տարածելուն. այս մասին հայտնում է հայկական լրատվական News.am կայքը:
Ըստ Մեդիա պաշտպանի՝ «զրպարտություն» և «վիրավորանք» հասկացությունները հստակ սահմանված չեն Հայաստանի իրավական օրենսգրքում: Այս անորոշ սահմանումը հնարավորություն է տալիս չարաշահելու վիրավորանքի կամ զրպարտության մեղադրանքը քաղաքական նպատակներով՝ լռեցնելու համար քննադատող լրագրողներին կամ այլ անձանց:
Հայաստանի ժուռնալիստների միությունն այս առնչությամբ հայտարարություն է տարածել՝ նշելով. «Այս նախաձեռնությունը գործող իշխանությունների այն հերթական գործիքն է, որը կրկին միտված է սահմանափակելու ազատ խոսքն՝ ընդհանրապես, և մամուլի ազատությունը՝ մասնավորապես։
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը 2007թ. հոկտեմբերի 4-ին ընդունեց թիվ 1577(2007) բանաձևը զրպարտության ապաքրեականացման վերաբերյալ, որում հստակ ամրագրված է, որ պետք է սահմանել ողջամիտ առավելագույն սահման զրպարտության գործերով վնասի փոխհատուցման գումարի չափի առումով՝ այնպես, որ պատասխանատու մամուլի կենսունակությունը չվտանգվի, անհրաժեշտ է ապահովել համապատասխան իրավական երաշխիքներ իրական վնասին ոչ համաչափ փոխհատուցում սահմանելու դեմ: