Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, պատասխանելով Yerkir.am-ի այն հարցին, թե ՀԱԿ-ը խանդո՞վ է մոտենում քաղաքական դաշտում գործող մյուս ընդդիմադիր ուժերին, պատասխանեց. «Ինչո՞ւ, դուք իմ դեմքի վրա նման բան նկատեցի՞ք»:
Նշեցինք, որ խոսքը հրապարակային ելույթների մասին է, Լևոն Զուրաբյանն ասաց. «Դուք լավ հոգեբան չեք»: Մասնավորեցրինք, որ խոսքը մարտի 1-ին Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի մասին է: «Դե լավ, լավ, նոր դուք խոսում էիք խանդի մասին, հետք անցաք լրիվ ուրիշ հարցի»,- արձագանքեց պատգամավորը:
«Այդ դեպքում ինչո՞ւ է ՀԱԿ-ը կարծում, որ ընդդիմադիր դաշտում մենակ է մնացել» հարցին Լևոն Զուրաբյանը պատասխանեց. «Այս պահի դրությամբ մենք ենք այն ուժը, որը մերժում է Սերժ Սարգսյանի իշխանությունը, եթե կան այլ ուժեր, ուրեմն ասեք»:
Իսկ ի՞նչ կասի նախկին ՀԱԿ-ական, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի այն մեկնաբանության մասին, որ ՀԱԿ-ԲՀԿ դաշինքը կազմվել է Ռուսաստանում և ռուսական սցենարով, Լևոն Զուրաբյանը պատասխանեց. «Ես ամեն անհեթեթություն հո չե՞մ մեկնաբանելու»: