|
Փոխարժեքներ
24 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.32 |
| EUR | ⚊ | € 437.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6885 |
| GBP | ⚊ | £ 505.87 |
| GEL | ⚊ | ₾ 138.82 |
Արցախ բառից վախեր ունեն, կարող է ասեն, Ալիևին ու Էրդողանին ջղայնացնեն ու իրենց համար լավ չլինի, իրենց պաշտոնի և աթոռի համար լավ չլինի. լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Պաշտոն, աթոռ հանուն տարածքների՝ այս է իրենց տրամաբանությունը, լոգիկան։ Բա կոկորդ էր ճղում՝ «Արցախը Հայաստան է և վերջ»։ Սկզբից ասում էին բռնի տեղահանված արցախցիներ, հիմա դա էլ են խմբագրել, էլ բռնի տեղահանված չեն ասում, ասում են՝ փախածներ»,- ասաց պատգամավորը։
Անդրադառնալով մետրոյի միջադեպին՝ նշեց, որ Նիկոլ Փաշինյանը «փախած» է ասում այն մարդուն, ում հայրը լեգենդար հրամանատար է եղել, կյանքը նվիրաբերել է հանուն Արցախի․«Հերոսների ընտանիքների նկատմամբ վերաբերմունքը պատահակա՞ն է. ո՛չ, Եռաբլուրից է սկսել այդ վերաբերմունքը, երբ ծնկի էր գալիս, հետո ծնողներին ծեծում էին»։
Դանիելյանը շեշտեց, որ ակնհայտ է՝ արցախցիներին թիրախավորում են. «Ներազգային պառակտում են մտցրել։ Պառակտումը դարձել է իրենց բանուգործը»։