Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վաղը՝ մարտի 7-ին, ժամը 14:00-ին ՀՅԴ «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոնի 5-րդ հարկի դահլիճում (Գյուլբենկյան 38), Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի ծրագրերի շրջանակում ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միությունը կազմակերպում է «Պահանջատիրության գործընթացը և երիտասարդությունը» խորագրով երիտասարդական սեմինար:
Սեմինարի հյուր-բանախոսներն են լինելու`
· 2008-2015թթ. ՀՅԴ Բյուրոյի անդամ, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Լևոն Մկրտչյանը` «Հայոց ցեղասպանության ճանաչման 100-ամյա գործընթացը և ՀՅԴ պահանջատիրական դիրքորոշումն այս գործընթացում» թեմայով բանախոսությամբ:
· ՀՀ ԳԱԱ Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Արմեն Մարությանը` «Հայոց ցեղասպանության ճանաչման 100-ամյակի համահայկական հռչագրի էությունը և նրա ազդեցությունը հետագա գործընթացի վրա» թեմայով բանախոսությամբ:
«Պահանջատիրության գործընթացը և երիտասարդությունը» խորագրով սեմինարի նպատակն է հայ երիտասարդության շրջանում Հայոց ցեղասպանության ճանաչման և հատուցման գործընթացի վերաբերյալ գիտելիքներ սերմանելը, համապատասխան քննարկում կազմակերպելը, լավագույն մասնագետների միջոցով վերոնշյալ հարցերի շուրջ կարծիքներ ձևավորելը: Երիտասարդությունը հնարավորություն կունենա անմիջական շփումով կապ հաստատելու և իրեն հուզող հարցերի պատասխանները ստանալու բանախոսներից: Այս սեմինարը ևս մի հարթակ է` համագործակցության դաշտ ստեղծելու և գիտակից ու կրթված հայ երիտասարդներին համախմբելու Հայոց ցեղասպանության ճանաչման և հատուցման գործընթացի շուրջ:
Երևան, Գյուլբենկյան 38, «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոն, հեռ.` (010)320445, (099)320445 , էլ. փոստ. [email protected]