Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Պարացելսուս» ՀԿ-ի հիմնադիր-նախագահ Նունե Ներսիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Նախկին իշխանության ժամանակ կամ ինչու՞ առաջ չէիք խոսում արտահայտությունները արդեն մի տեսակ զզվելի է,ձանձրալի : Նախկին իշխանությունների օրոք երբ մարդիկ բողոքում էին, բարձրաձայնում էին խնդիրները` այսօրվա թրաշամանուկները իրենց տաքուկ տներում անտարբերությամբ հետևում էին և կամ խորհրդարանում պոպուլիստական փուչ խոսքերով հանդես էին գալիս:Կամ վաճառում էին իրենց քվեներն ընտրությունների ժամանակ:
Հիմա իբրև իշխանությունը վերադարձվել է ժողովրդին: Իբրև մարդիկ իրավունք են ստացել քննադատելու, խնդիրները բարձրաձայնելու: Սակայն պատկերն այլ է` արգելում է խոսել, ունենալ այլ կարծիք : Այս ամենը խոսում է այն մասին ,որ իշխանությունը հանձվել է ընդամենը մի մարդու և նրա հետ քայլած ( բառի բուն իմաստով) մի խմբի `ովքեր անհանդուրժողականությամբ և ատելությամբ են լցված ազգի նկատմամբ , և վախեցնելով ,քրեական գործեր հարուցելով փակում են ազգի ներկայացուցիչների բերանները:
Յուրաքանչյուր հայի համար `հայկական ավանդույթները, հայոց եկեղեցին, հավատը, ընտանիքը, պատմությունը եղել է, կա եւ մնում է անբեկանելի սրբություն: Յուրաքանչյուր հայ մարդու համար գոյություն ունեն կարմիր գծեր,որոնք վաղուց արդեն հատել են այսօրվա կառավարության անդամները: Արայիկ Հարութունյանը չի գիտակցում ,որ սա կուսակցական պայքար չէ: Այս ամենը ազգակործան գործունեությանը դեմ է `պայքար հասարակության մի մեծ զանգվածի ,ուսանողության, գիտնականների և ազգը կործանման տանող կառավարության միջև:Եվ թող ոչ ոք չբարձրաձայնի որ մարդը արժեք է «Նոր Հայաստանում» և կամ ,երբ ժողովուրդը չվստահի ,չուզենա `իրենք աթոռներից կառչած չեն `կհրաժարվեն պաշտոններից: Այս ամբողջը բլեֆ էր`մի մեծ խաբկանք ,որ կախեցին ազգիս ականջներին:
Հ.Գ Դրսում -3 է,իսկ հայի գենին նվիրված երիտասարդությունը շարունակում է գիշերել նախարարության շենքի դիմաց`արդար պահանջով:
##ԿԵՑՑԵ ԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ,ՈՐԸ ԿԲԵՐԻ ԱՅՍ ԵՐԻՏԱՍԱՐԴՈւԹՅՈւՆԸ»: