|
Փոխարժեքներ
03 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.36 |
| EUR | ⚊ | € 449.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.8711 |
| GBP | ⚊ | £ 515.6 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Այսօր ԱԺ նիստը սկսվեց տեխնիկական խոտանով: Վարման կարգի վերաբերյալ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը առաջարկեց, որ տեխնիկական խոտանի դեպքում աշխատանքի անցնի հաշվիչ հանձնաժողովը, բայց քանի որ քվեարկության է դրվելու կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը մեկ տարով հետաձգելու հարցը, ուրեմն պետք է քվեարկությունից առաջ հաշվի առնել, որ հազարավոր քաղաքացիներ հենց հիմա դրսում սպասում են: Ըստ այդմ` Արծվիկ Մինասյանը հորդորեց պատգամավորներին կողմ քվեարկել:
Իսկ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը նշեց. «Կարող է սարքը պատահական չի փչացել, և քանի որ քվեարկության է դրվելու կուտակային կենսաթոշակային համակարգը, ապա առաջարկում եմ այն անցկացնել փակ գաղտնի քվեարկությամբ: Դրսում կանգնած քվեարկությանն է սպասում այս երկրի հույսը` երիտասարդությունը»:
Նշենք, որ քիչ անց տեխնիկական խոտանը վերացվեց: