|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Росбалт-ի լրագրողին հաջողվել է ծանոթանալ ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության հետաքննության նյութերին:
Այսպիսով՝ պարզվել է, որ հերթական հարցաքննության ժամանակ չեչեն կասկածյալ Զաուր Դադաևը հայտարարել է, որ անձամբ է սպանել Նեմցովին նրա կրոնական հայացքների համար, իսկ պատվիրատուն գործողության համար 5 մլն ռուբլի է խոստացել:
Դադաևի խոսքով՝ ինքը Նեմցովին փողի համար չի սպանել, սակայն գործողության ոչ բոլոր մասնակիցներն էին պատրաստ անվճար մասնակցել գործողությանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Դադաևը հրաժարվել էր իր նախնական խոստովանական ցուցմունքից և հայտարարել, որ ստիպված է եղել խոստովանել մեղքը: Այնուհետև կրկին խոստովանել է Նեմցովի սպանությանն իր մասնակցությունը: