|
Փոխարժեքներ
26 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
ՌԴ Տվերի մարզի Կոնակովո շրջանի հրշեջ-փրկարարական ջոկատի ղեկավար Էրիկ Մինասյանը 11 մարդու կյանք փրկելու համար հաղթել է «Տարվա մարդ-2018» դաշնային մրցույթի «Պատիվ և պարտք» անվանակարգում. հայտնում է Русарминфо-ն` Тверские ведомости-ին հղումով:
«Ես հպարտանում եմ, որ կարողացել եմ ղեկավարներիս սպասելիքներն արդարացնել: Միայնակ ոչինչ չես կարող անել, պետք է թիմ ունենաս, անձնակազմ, որին վստահում ես, և որը քեզ է վստահում»,- ասել է Մինասյանը:
Հայտնի է, որ նա ծառայության մեջ է 2007 թվականից: Մինասյանը պարգևատրվել է «Փայլուն ծառայություն» III կարգի շքանշանով: