կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-28 11:16
Աշխարհ

Ես ուրիշ ընտրություն էլ չունեմ, չեմ ուզում վախկոտ լինել ու արտագաղթել. Բորիս Նեմցով

Ես ուրիշ ընտրություն էլ չունեմ, չեմ ուզում վախկոտ լինել ու արտագաղթել. Բորիս Նեմցով

Ընդդիմադիր ռուս քաղաքական գործիչ Բորիս Նեմցովն իր  հարցազրույցներից մեկում, որը տվել է «Դոժդ» հեռուստաալիքին, պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ են իրեն պետք ընդդիմադիր գործունեությունը և զրկանքները, պատասխանել է. «Մարդկանց մեծամասնությունը, ոչ միայն մեր երկրում, այլ նաև աշխարհում, մեծ մասամբ լոյալ հարմարվողներ են, և դա նորմալ է, որովհետև մարդիկ ձգտում են կայունության, այլ ոչ թե պերմանենտ հեղափոխական պայմանների: Մյուս կողմից` մեր երկրում եթե չլինեն մարդիկ, ովքեր համաձայն չեն տարվող քաղաքականության հետ, եթե չլինեն մարդիկ, ովքեր դժգոհ են, չլինեն մարդիկ, ովքեր պատրաստ են գնալ ռիսկի՝ հանուն իրենց ազատության, ապա վախենում եմ, որ ոչ միայն «Դոժդ» հեռուստաընկերոթյունը չի լինի, այլ, ընդհանրապես, ոչինչ չի լինի:


Ես միամտորեն մտածում էի, թե իրենց ազատությունը ռիսկի տակ դնող մարդիկ մեր երկրում շատ են, բայց դա այդպես չէ, նման մարդիկ շատ քիչ են Ռուսաստանում: Եվ դա կապված է մեր երկրի պատմության ահավոր ողբերգական ճակատագրի հետ, նկատի ունեմ, որ եղավ քաղաքացիական պատերազմը, հետո եղան ռեպրեսիաներ, կոմունիզմ, ես նկատի ունեմ, որ գենետիկ մակարդակում մարդկանց մեջ կա վախ իշխանություններից:


Այնպիսին, ինչպիսին ես եմ, մեր երկրում շատ քիչ են, նրանք Կարմիր գրքում են, բայց ես ուրիշ ընտրություն էլ չունեմ, չեմ ուզում վախկոտ լինել ու արտագաղթել, իմ հեղինակությունը շատ մեծ նշանակություն ունի ինձ համար»:


Իսկ «Սոբեսեդնիկ» լրատվականին տված հարցազրույցներից մեկում նա ասել է, որ ինքը երբեք չի թաքցրել իր քաղաքական հայացքները: «Ես համարում եմ, որ հենց Պուտինն է սանձազերծել պատերազմը Ուկրաինայում, ես նրան շատ վատ եմ վերաբերվում»,- ասել է Նեմցովը:


Նեմցովը հանդես էր գալիս եվրոպական  քաղաքակրթության դիքերից, համարում էր, որ Ռուսաստանը եվրոպական երկիր է, և այդ երկրում քաղաքացու իրավունքները պետք է գերակայեն: