|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մեկնարկել է Ստրանջայի 67-րդ միջազգային խոշոր մրցաշարը: Հայաստանի պատվիրակներից առաջինը ռինգ է դուրս եկել Եվրոպայի և աշխարհի երիտասարդների չեմպիոն Անուշ Գրիգորյանը: Վիճակահանության արդյունքում 1/16-րդ փուլում մեր մարզուհին մրցեց 2012 թվականի Լոնդոնի օլիմպիական խաղերի հաղթող, Բաքվի Եվրոպական խաղերի չեմպիոն, Եվրոպայի և աշխարհի բազմակի մեդալակիր` Անգլիան ներկայացնող Վիրջինիա Նիկոլա Ադամի հետ և երեք ռաունդներում էլ զիջեց մրցակցին: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Վաղը ռինգ դուրս կգան 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, 56 կգ քաշային Արամ Ավագյանը, 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանը, 64 կգ Հովհաննես Բաչկովը, 69 կգ քաշային Արման Դարչինյանը և 75 կգ քաշային Արման Հովիկյանը: Մեր բոլոր բռնցքամարտիկներն էլ պայքարը կսկսեն 1/8 եզրափակիչից: 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանն ու 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը առաջին մենամարտերը կանցկացնեն քառորդ եզրափակիչում փետրվարի 25-ին: