Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իմ քույրեր, ձեր վրա եմ ես հույս դնում: Հայ մայրեր, իմ հույսս ձեր վրա է, դուք պետք է ձեր զավակներին կրթեք, դաստիարակեք և ներշնչեք հերոսական ոգի, սեր դեպի իրան հայ եղբայրները…
* * *
Մահս չեմ հոգար, այլ գործս, որ կիսատ մնաց:
* * *
Ամեն հայ, եթէ միայն իրեն համար ապրելու մասին չմտածեր, մեր աղետներու մեծ մասը պակաս կ’ըլլար:
* * *
Ես իմ կյանքում երբեք չեմ ձգտել անձնական երջանկության ու բարօրության։ Ես մշտապես ձգտել եմ միայն մի բանի և պայքարել եմ միայն մի բանի՝ իմ հարազատ ժողովրդի ազատության և բարեկեցության համար։ Ես չեմ փնտրում իմ վաստակի գնահատականը և ցանկանում եմ միայն այն, որ երջանիկ լինի այն ժողովուրդը, որին ես ծառայում եմ ամբողջ կյանքում:
* * *
Այսօր լրանում է Հայաստանի և Բուլղարիայի ազգային հերոս Զորավար Անդրանիկի 150-ամյակը:
Անդրանիկ փաշան՝ Անդրանիկ Թորոսի Օզանյանը ծնվել է 1865 թվականի փետրվարի 25-ին Արևմտյան Հայաստանի Շապին-Գարահիսար քաղաքում: Հայ զորահրամանատար, հայդուկապետը (ֆիդայապետը) մեծ դեր է խաղացել Հայ ազատագրական շարժման գործում: 1892 թվականին անդամագրվել է Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությանը և ֆեդայական խմբերի հետ մասնակցել Հայրենիքի պաշտպանությանը:
Մոր վաղ մահից հետո Անդրանիկն ամուսնացել է (17 տարեկանում), սակայն նրա կինը մահացել է մեկ տարի անց` ծնունդ տալով իրենց որդուն, ով նույնպես մահացել է ծնունդից 3 օր անց:
Երբ մի անգամ Անդրանիկին հարցրել են, թե որո՞նք են եղել իր կյանքի ամենատխուր պահերը, նա պատասխանել է, որ առաջինը զավակի մահվան լուրը լսելն էր, երկրորդը՝ Գևորգ Չավուշի:
Աբդուլ Համիդի օրոք Օսմանյան կայսրությունում իրավիճակը հայերի համար վատթարանում է, և 1892 թ.-ին Անդրանիկը բանտարկվում է հայ բնակչությանը ահաբեկող թուրք ժանդարմին ծեծի ենթարկելու համար։ 1884 թվականին իր ընկերների օգնությամբ նա փախչում է բանտից և բնակություն հաստատում Կ.Պոլսում:
Նա իր հեղափոխական գործունեությունն սկսել է 1888 թվականից Սիվաս գավառում։ 1892 թվականին ձերբակալվել է Պոլսի ոստիկանապետ Յուսուպ Մեհմեդ Բեյի սպանությանը մասնակցելու համար, ով հայտնի էր իր հայատյացությամբ: Սակայն Անդրանիկը ևս մեկ անգամ փախչում է բանտից:
Աղբյուր Սերոբի մահից հետո Անդրանիկը գլխավորել է բազմաթիվ ինքնապաշտպանական մարտեր: Նրան մեծ համբավ են բերել հատկապես Առաքելոց վանքի (1901, նոյեմբեր) և Աղթամարի (1904, օգոստոս) կռիվները:
Անդրանիկը մահացել է 1927 թվականի օգոստոսի 31-ին ԱՄՆ ֆրեզնո քաղաքում: 1928 թվականին նրա աճյունը տեղափոխվել է Փարիզ, 2000 թվականին` Հայրենիք՝ Երևանի Եռաբլուր պանթեոն:
1919 թվականի դեկտեմբերին Washington Post թերթը գրել է. «Զորավար Անդրանիկը կանգնած է հայկական հերոսականության գագաթին։ Հայերն ամենուր նրան ցնծությամբ են դիմավորում։ Նրանք մեծ ուշադրությամբ ու հիացմունքով են ունկնդրում նրա յուրաքանչյուր խոսքը։ Իսկ նա՝ այդ զինվորը, որը ցարական Ռուսաստանի կործանումից հետո անհավասար մարտեր էր վարում թուրքական բանակի դեմ, ունի ասելիք։ Այժմ նրա խոսքերը նույնքան հատու են, որքան նրա սուրը»։