|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Այսօր ԱԺ հերթական քառօրյայի նիստում, երբ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ներկայացնում էր քառօրյայի օրակարգը, հարց տալու համար հերթագրվեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
«Հարգելի' գործընկերներ, ուրբաթ երեկոյան` ոչ աշխատանքային ժամին, առաջին ատյանի դատարանի կողմից հրապարակվեց դատավճիռ, որն ապացուցում է, որ Հայաստանում դեռ կան անձինք, որոնք հետապնդվում են քաղաքական հայացքների համար…»,- ասաց պատգամավորը:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդհատեց նրա հարցը` ասելով, որ արծարծվող հարցը կապ չունի օրակարգի հետ:
«Սա օրակարգի հետ կապ չունի: Ներողություն եմ խնդրում, չէի ուզենա խոսափողն անջատել, բայց ձեր հայտարարությունը օրակարգի հետ կապ չունի»,- ասաց ԱԺ փոխնախագահը: