կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-27 14:32
Հասարակություն

Տեսալսողական մեդիայի մասին նոր օրենքն ուղղակիորեն կանդրադառնա Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման ճակատագրի վրա

Տեսալսողական մեդիայի մասին նոր օրենքն ուղղակիորեն կանդրադառնա Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման ճակատագրի վրա

Տեսալսողական մեդիայի մասին նոր օրենքն ուղղակիորեն կանդրադառնա Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման ճակատագրի վրա: Նման հայտարարությամբ հանդես է եկել Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը:

Օտարերկրյա հեռուստաալիքները, այդ թվում՝ ռուսականները, նոր օրենքով միայն միջպետական պայմանագրի հիման վրա են հեռարձակվելու:

«Պետք է պայմանավորվել խաղի նոր կանոնների շուրջ, որոնք, հավանաբար, կառաջարկի հայկական կողմը: Դեսպանությունը շեշտել է, որ չեն փորձում որեւէ կերպ միջամտել օրենսդրական գործընթացին, հուսով են, որ իրենց նկատառումները կամբողջացնեն քննարկումները՝ առավել եւս, որ օրենքը էական ազդեցություն կունենա տեղեկատվական քաղաքականության վրա, իսկ դա երկու ժողովուրդների միջեւ հարաբերությունների զգալի մասը կազմող բաղադրիչ է: Ռուսական կողմն արդեն բազմիցս նշել է համապատասխան երկխոսության պատրաստակամությունը: Սպասում ենք հայ գործընկերների պատասխանին»,- նշված է դեսպանության հայտարարության մեջ:

Այնինչ, օրեր առաջ խորհրդարանում օրենքի քննարկման ժամանակ, ի պատասխան ռուսական հեռուստաալիքների հեռարձակման հարցում շրջանառվող կասկածներին, իշխանական պատգամավոր Մխիթար Հայրապետյանը հայտարարել էր, թե փայլուն քննարկումներ է անձամբ անցկացրել Հայաստանում Ռուսաստանի դեսպանի հետ, եւ որ որեւէ խնդիր չկա այս հարցում: