կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-18 18:16
Քաղաքական

ԱՄՆ պետքարտուղարի օգնականը Երեւանում կրկնեց այն, ինչ ասել էր Ադրբեջանում

ԱՄՆ պետքարտուղարի օգնականը Երեւանում կրկնեց այն, ինչ ասել էր Ադրբեջանում

Այսօր լրագրողների հետ է հանդիպել Երեւանում գտնվող` ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորյա Նուլանդին։ ԱՄՆ դեսպանատնից  Yerkir.am-ի թղթակիցը տեղեկացնում է, որ լրագրողներին, մասնավորապես, հետաքրքրում էր Նյուլանդի՝ Ադրբեջանում արած հայտարարությունը:

 

Հիշեցնենք, որ, ըստ ադրբեջանական աղբյուրների, Ադրբեջանում Նուլանդը հայտարարել էր, թե, որպես մարդասիրական քայլ, ՀՀ-ն պետք է Ադրբեջանին վերադարձնի գերիներ Շահբազ Գուլիեւին եւ Դիլհամ Ասկերովին:

 

Լրագրողները հարցրեցին` արդյո՞ք դատապարտում է Ադրբեջանի՝  հրադադարի ռեժիմը ինտենսիվորեն խախտելու գործողությունները, և արդյո՞ք դիվերսանտների գործողությունները չի դիտարկում որպես քրեական հանցագործություն, Նուլանդը պատասխանեց. «Մեզ համար շատ մտահոգիչ են շփման գծում բռնությունները, դա իմ այցի ընթացքում ասել եմ թե' Ադրբեջանի, թե' Հայաստանի նախագահներին: Մենք ուզում ենք, որ լինեն հանգիստ ժամանակներ: Ես խոսել եմ Ալիևի ու Սարգսյանի հետ ոչ ոքի օգուտ չբերող արյունահեղության դադարեցման մասին: Հուսով ենք, որ առաջիկայում կլինի խաղաղություն` ի շահ բոլոր զինվորների, ի շահ տարածաշրջանային կայունության: Սոսկալի հանցանքը, որը տեղի է ունեցել, անշուշտ,  հանցագործություն էր, բայց կոչ ենք անում պատկան կողմերին` կատարել այդ հումանիտար ժեստը»: