կարևոր
1543 դիտում, 4 ժամ առաջ - 2025-05-25 15:21
Աշխարհ Քաղաքական

Բաքվի նկատմամբ Թեհրանը կրկնեց նույն Երեւանի սխալները

Բաքվի նկատմամբ Թեհրանը կրկնեց նույն Երեւանի սխալները

Թեհրանի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Իսակ Յունանեսյանն գրում է.

«Թեհրանում Ադրբեջանի դեսպանատանը կրակող կասկածյալ Յասին Հոսեյնզադեի մահապատժից հետո, Բաքվի ագահությունն ավելի սուր դարձավ։

Ադրբեջանի նախագահի ոչ պաշտոնական լրատվամիջոցը՝ Յենի Մուսավաթը, կոչ արեց արտահանձնել Բհարաքվում Մուստաֆա Ֆազելիան հաջող գնդակահարության մահափորձի, այսպես կոչված, ֆինանսավորողներին և հեղինակներին:

Իրանում դեսպանատանը կասկածելի հարցակումը և, այսպես կոչված, Ֆազել Մուստաֆայի սպանությունը երկու գործողություն էին, որոնք սրել էին Թեհրանի հետ Բաքվի հարաբերությունների վատթարացումը։

Իլհամ Ալիևը և Ադրբեջանի իշխանությունները հմտորեն շահագործեցին այս իրադարձությունները՝ ճնշում գործադրելու Իրանի վրա, մինչդեռ երկու գործողությունների իրավական ասպեկտները մնում են անորոշության մեջ:

Նաեվ չմոռանանք որ նախկինում Իլհամ Ալիևը նամակ էր հղել Իրանի նախկին նախագահ Հասան Ռոհանիին՝ պահանջելով արտահանձնել Ադրբեջանի Հանրապետությունից տասնյակ ուսանողների, ովքեր սովորում են Քոմի և Մաշհադի ճեմարաններում։

Այո, սա այն նույն սխալն է, որը բազմիցս կրկնել է Երևանը, և երբ ամեն անգամ, նահանջել է Բաքվի պահանջների  դիմաց, ստացել է նոր պահանջներ»։