|
Փոխարժեքներ
15 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.94 |
| EUR | ⚊ | € 446.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.8801 |
| GBP | ⚊ | £ 513.28 |
| GEL | ⚊ | ₾ 140.43 |
Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն երկուշաբթի հանդիպել է այցով Թբիլիսիում գտնվող ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերի հետ:
Վրաստանի ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի անվտանգությանն առնչվող հարցեր, ինչպես նաև Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության ավարտից հետո ռազմական ոլորտում համագործակցության հետագա զարգացման հեռանկարներն ուև Վրաստանի հետ GDRP (վրացական պաշտպանական պատրաստության ծրագիր) ծրագրի իրականացումը:
Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Թբիլիսիում ընդունել էր Ֆիլիպ Ռիկերին. հայտնում է ռուսական Взгляд թերթը:
«Շատ դրական հանդիպում էր: Մենք կենտրոնացանք ԱՄՆ-ի և Վրաստանի ռազմավարական գործընկերության, տարածաշրջանում անվտանգության և համագործակցության հիմնական ուղղությունների վրա»,- ասել է Վրաստանի վարչապետը:
Բանակցությունների ընթացքում քննարկվել են անվտանգության, պաշտպանության, տնտեսական համագործակցության հարցեր։
Նշենք, որ Ֆիլիպ Ռիկորը, Վրաստանից բացի, կայցելի Հայաստան և Ադրբեջան: