|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանը, ով այսօր առավոտյան հայտարարեց կուսակցություն ստեղծելու մասին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԱԺ փոխոսնակ Էդուարդ Շարմազանովի այն ասածին, որ եթե Օսկանյանը խոսում է 20 տարի շարունակ կեղծված ընտրությունների մասին, ուրեմն ինքն էլ կեղծված նախարար է եղել:
«Ես Շարմազանովի ասածի էությունը չհասկացա: Եթե նա ենթադրում է, որ տասը-քսան տարի Հայաստանում ընտրություններ չեն կեղծվել, ուրեմն ինքն այլ մոլորակում է ապրում: Երբ խախտում է լինում, թեկուզ` տասը ձայն, նշանակում է, որ տասը ձայնով շեղվել է արդյունքից, ուրեմն չի արտահայտել իսկական էությունը, ուրեմն ընտրությունը կեղծվել է»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե ստացվում է` Ձեր իշխանության օրոք ընտրությունները կեղծվել են, Օսկանյանը պատասխանեց. «Իմ իշխանության ժամանակ էլ եղել է, որ ես բարձրաձայնել եմ, որ ընտրություններում եղել են լուրջ խախտումներ, իսկ եթե կա խախտում, և արդյունքը չի արտահայտում ժողովրդի կամքը, ուրեմն կեղծվել է: Եթե խախտում է եղել ընտրություններում, ուրեմն ընտրությունը կեղծվել է, և մենք դրա դեմ պետք է պայքարենք»: