|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարել է, որ այն, ինչ այժմ կատարվում է Ուկրաինայում, ընդդիմության` իշխանությունը զավթելու երրորդ փորձն է: Նա խոստացել է վերջ դնել բոլոր տեսակի «թյուրիմացություններին» և պատժել մեղավորներին. հայտնում է Дни.ру-ն:
«Եվրոպական ի՞նչ ուղի են ընտրել ցույցերի կազմակերպիչները: Նրանք պետք է ազնիվ լինեն և խոստովանեն, որ եվրոպական արժեքների համար չեն պայքարում, այլ միայն իշխանության: Սակայն իշխանության համար պետք է պայքարել ընտրությունների ժամանակ»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Երևանում ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարծիք էր հայտնել, որ Կիևում ընթացող ակցիաները նախապատրաստված էին 2015 թվականի մարտի՝ Ուկրաինայում նախագահական ընտրարշավի համար: