|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Մերձմոսկովյան շրջանի Կրատովո գյուղում հարևանները հայտնաբերել են տանը մենակ լքված մեկ տարեկան երեխաների` հյուծված և անգիտակից վիճակում. հայտնում է lifenews.ru-ն։
Նրանք շտապ օգնություն են զանգահարել և փոքրիկներին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք։
Ավելի ուշ պարզվել է, որ երեխաների ծնողները աշխատանքի են մեկնել Խիմկի և երեխաներին վստահել հարևանուհի Եվգենյային՝ դրա դիմաց վճարելով նրան։ Սակայն դայակը երեխաներին անխղճորեն փակել է տանը և զբաղվել հարբեցողությամբ, իսկ մեկ տարեկան երկվորյակները մեկ շաբաթ մնացել են առանց ջրի և սննդի։