Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեր երկիրը գտնվում է ճգնաժամի մեջ, եւ դուք դա լավ գիտեք։ Նաեւ գիտեք դրա մեղավորին, էս ամեն ինչի պատճառը։ Այսօր Հայաստանին պետք է ազգային իշխանություն, որը կստեղծի ազգային պետություն։ Միայն ազգային իշխանությունն է, որ վերջ կդնի այս պառակտմանը, ատելությանը, թշնամանքին եւ կհամախմբի հայ ժողովրդի ներուժը եւ երկիրը կտանի զարգացման,-արտաշատցիների հետ հանդիպման ընթացքում, ըստ Yerkir.am-ի, հայտարարեց ՀՅԴ ԳՄ եւ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց, որ Հայաստանին պետք է իշխանություն, որը պատասխանատու է իր քաղաքացու համար, պաշտպանելու է երկրի սահմանները, կհաստատի ներազգային համերաշխություն եւ կայունություն։
«Մեզ պետք է իշխանություն, որն իր երկրում կհաստատի սոցիալական արդարություն։ Ո՞վ կարող է լինել այդ իշխանությունը։ Ահա այն թիմը՝ «Հայաստան» դաշինքը, որը կարող է դա անել։ Ամոթ է մեզ՝ յուրաքանչյուրիս, երբ որ Նարեկացի, Նժդեհ, Արամ Մանուկյան ու մարշալ Բաղրամյան ծնած ժողովրդին էսօր ղեկավարում է մի փողոցային հարբեցող, մի ջեբկիր ընդամենը, որ, մի մուրճ ձեռքին, ընկել է գյուղեգյուղ, կրկին սպառնում է մեր ժողովրդին։ Այն մարդը, որը ծնկի է եկել թուրքի առաջ։ 3 տարվա մեջ որեւէ վատ խոսք չի ասել Ալիեւին։ Էսօր կրկին մատ է թափ տալիս զինվորականի, եկեղեցականի, ուսուցչի, գիտնականի, հայ մարդու վրա։ Էս տեսակի վերջը մենք պետք է տանք։ Դրա օրը հունիսի 20-ն է։ Եւս մեկ անգամ կոչ ենք անում ձեզ՝ հունիսի 20-ին ավելի կազմակերպված, համախմբված գնանք տեղամաս, վերցնենք 24 համարի քվեաթերթիկը եւ վերջ տանք ու փակենք Հայաստանի ամոթի ու խայտառակության էջը»,-Արտաշատում հայտարարեց ՀՅԴ ԳՄ եւ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում