|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.31 |
| EUR | ⚊ | € 436.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7767 |
| GBP | ⚊ | £ 503.37 |
| GEL | ⚊ | ₾ 138.21 |
Առողջապահության ոլորտի փորձագետ Անուշ Պողոսյանը գրել է․
«Իրանը զգուշացրել է, որ «թունավոր անձրևի» վտանգ կա՝ նավթի պահեստարանների վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով առաջացած հրդեհների պատճառով։
Ի՞նչ է իրականում նշանակում «թունավոր անձրև»։
Նավթի պահեստարանների այրման ժամանակ մթնոլորտ են արտանետվում՝
ծծմբի միացություններ (SO₂),
ազոտի օքսիդներ (NOₓ),
ածխաջրածիններ,
մուր և ծանր մետաղների մասնիկներ։
Այս նյութերը կարող են խառնվել ամպերում գտնվող ջրի հետ,
ձևավորել թթվային միացություններ, ապա տեղումների հետ ընկնել երկրի վրա։
Այս երևույթը հաճախ անվանում են թթվային կամ պայմանական «թունավոր անձրև»։
Ի՞նչ պետք է անի Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարությունը նման վտանգի դեպքում։
Նախարարության հիմնական պարտականությունն է՝
գնահատել առողջապահական ռիսկերը,
պաշտպանել բնակչության առողջությունը,
պատրաստ պահել բուժհաստատությունները,
ապահովել հստակ և ժամանակին հանրային տեղեկատվություն։
Սակայն Հայաստանում, կարծես, ամեն ինչ կարգին է։
ԼՌՈՒԹՅՈՒՆ է։
Առողջապահության նախարարություն, գոնե ասեք՝ վտանգ չկա՞, թե՞ պարզապես դեռ ժամանակ չունեք հասկանալու՝ ինչ է կատարվում»։