Միասին կարող ենք
կարևոր
898 դիտում, 49 րոպե առաջ - 2026-03-09 09:27
Տարածաշրջան

Իրանում միջուկային օբյեկտ է թիրախավորվել և լուրջ վնասներ կրել

Իրանում միջուկային օբյեկտ է թիրախավորվել և լուրջ վնասներ կրել

Առողջապահության ոլորտի փորձագետ Անուշ Պողոսյանը գրել է․

«Իրանում միջուկային օբյեկտ է թիրախավորվել և լուրջ վնասներ կրել․

Ըստ Iranian Students' News Agency գործակալության՝ օբյեկտը գտնվում է Սպահան քաղաքում։ Ռադիոակտիվ աղտոտման մասին տեղեկություններ չեն հաղորդվում։Սպահանի միջուկային օբյեկտը

Սպահանում գործում է Իրանի կարևոր միջուկային ենթակառուցվածքներից մեկը՝

Isfahan Nuclear Technology Center։

Այնտեղ իրականացվում են՝ ուրանի վերամշակում, միջուկային վառելիքի հետազոտություն,գիտական ծրագրեր։

Եթե Իրանում միջուկային օբյեկտ է վնասվել, նույնիսկ եթե ռադիոակտիվ արտահոսք չի արձանագրվել, հարևան երկրները սովորաբար անցնում են կանխարգելիչ պատրաստվածության ռեժիմի։ Հայաստանի համար ճիշտ քայլերը հիմնականում հետևյալն են․

1. Ռադիացիոն մոնիթորինգի ուժեղացում

2. Տեղեկատվության մշտական ստացում միջազգային կառույցներից

3. Սահմանային և բնապահպանական վերահսկում

4 Հանրությանը ճիշտ և հանգիստ տեղեկատվություն

Պետական մարմինները պետք է պարբերաբար հայտարարեն՝

ռադիացիոն ֆոնի մակարդակը կա՞ վտանգ, թե ոչ։

Սա օգնում է կանխել խուճապը։

5. Քաղաքացիական պաշտպանության պատրաստվածություն

Իսկ Հայաստանում ինչո՞վ են զբաղված։

Ավտոբուս փարթիներ, խրախճանքներ և ամենակարևորը՝ քարոզարշավ։

Ակամայից հիշում ես ֆիլմը՝ «Մի նայեք վերև»։

Երբ վտանգը գալիս էր, իսկ իշխանություններն ու համակարգը զբաղված էին շոուով, քարոզով և քաղաքական հաշվարկներով»։