Միասին կարող ենք
կարևոր
3091 դիտում, 16 ժամ առաջ - 2026-03-08 14:42
Հասարակություն

Հանրապետությունում կրկին տեղումներ են սպասվում. լեռնային շրջաններում բուք կլինի

Հանրապետությունում կրկին տեղումներ են սպասվում. լեռնային շրջաններում բուք կլինի

Հանրապետության տարածքում մարտի 8-ի ցերեկը, 9-ին, 13-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային շրջաններում ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։Մարտի 10-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին`հարավարևմտյան` 2-5 մ/վ, մարտի 9-ին Շիրակի, Արագածոտնի, Արմավիրի և Արարատի մարզերի առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մարտի 9-10-ը գիշերային ժամերին կնվազի 2-4 աստիճանով։

Երևան քաղաքում մարտի 8-ի ցերեկը հնարավոր են թույլ տեղումներ, մարտի 13-ին կեսօրից հետո սպասվում են տեղումներ. քաղաքի բարձրադիր հատվածներում ձնախառն անձրևի, ցածրադիր հատվածներում անձրևի տեսքով։ Մարտի 9-12-ը, 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։