|
Փոխարժեքներ
14 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.73 |
| EUR | ⚊ | € 404.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.3226 |
| GBP | ⚊ | £ 479.04 |
| GEL | ⚊ | ₾ 139.34 |
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Դիլիջանի ոլորանները, Դիլիջան-Վանաձոր, Սիսիան-Կապան, Կապան-Երևան ավտոճանապարհները փակ են կցորդով բեռնատարների համար։
Գյումրի–Մարմաշեն ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Կեչուտ-Գնդևազ ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով բեռնատարների համար։
Վարդենյաց լեռնանցքը բաց է կցորդով բեռնատարների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։