|
Փոխարժեքներ
08 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.31 |
| EUR | ⚊ | € 436.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7767 |
| GBP | ⚊ | £ 503.37 |
| GEL | ⚊ | ₾ 138.21 |
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը շնորհավորել է Մարտի 8-ի կապակցությամբ։
«Կինը Սեր է, և Սերն է առաջնորդում նրան։
Ի սրտե շնորհավորելով կանանց Գարնան տոնի, Մարտի 8-ի կապակցությամբ՝ մաղթում եմ, որ լինեն սիրված ու կյանքի հոգնության, իրար հաջորդող փորձությունների մեջ ամուր, անխորտակ հենասյուն ունենան։ Եվ անկեղծ երջանկությունը թռիչքի թևեր պարգևի նրանց՝ դեպի նոր նպատակներ, լուսավոր բարձունքներ ու խաղաղություն։
Թող Նարեկացու Մատյանում գրված սրտագին աղոթքը դառնա իրականություն.
«Թախիծն ընկրկի, ողբը նահանջի,
Խավարը փախչի, մութը վերանա, գիշերը գնա,
Չարիքը չքվի, տագնապն հեռանա,
Հուսահատությունն հալածվի անհետ,
Եվ թագավորի ձեռքդ ամենակար, քավիչ բոլորի»»,- գրել է Օհանյանը։