Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երբ փետրվարի 12-ին Սերժ Սարգսյանն անակնկալ քննադատություններով վիրավորեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, գրեթե բոլոր շրջանակներում փորձում են հասկանալ, թե ինչն էր դրա պատճառը: Ինչի՞ց հետո նա որոշեց Գագիկ Ծառուկյանին այլեւս չհանդուրժել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ առաջնորդը փետրվարի 9-ից 10-ը Մոսկվա կատարած այցի ժամանակ ՌԴ պաշտոնյաների հետ զրուցելիս իրեն թույլ է տվել Սերժ Սարգսյանի հասցեին շատ կոպիտ, ընդհուպ հայհոյանքի հասնող արտահայտություններ անել, ասել է նաեւ, որ նա թուլամորթ ղեկավար է: Այս ամենի մասին անմիջապես հայտնել են Սերժ Սարգսյանին, ով կտրուկ որոշել է, որ այլեւս չի կարելի հանդուրժել Ծառուկյանին՝ որպես քաղաքական գործիչ:
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, սակայն, հերքեց այս լուրերը: Բայց «Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ վերջին օրերին անգամ Ծառուկյանի արտերկրյա գործընկերները եւ ռուսաստանաբնակ հայ օլիգարխներն են փորձել համոզել Սարգսյանին, որպեսզի ների ԲՀԿ առաջնորդին եւ դադարեցնի սկսված ճնշումները: Սակայն նա առայժմ չի նահանջում:
Շարունակությունը` «Ժողովուրդ» թերթում: