Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
ԲՀԿ մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը, Yerkir.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ճի՞շտ են, արդյոք, մամուլում հրապարակված տեղեկություններն այն մասին, որ Մոսկվայում Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանին թուլամորթ է անվանել, ինչն էլ լցրել է նախագահի համբերության բաժակը, ասաց. «Անձնական վիրավորանքները, անվանարկումները և ոչ քաղաքական որակումները մեր գործելաոճը չեն: Ես երբևէ չեմ լսել, որ Գագիկ Ծառուկյանը կամ, առհասարակ, որևէ ԲՀԿ-ական անձնական վիրավորանքներ հասցնի որևէ մեկին: Դա չի նշանակում, որ չի քննադատվում նախագահի և մյուսների գործելաոճը և վարած քաղաքականությունը»:
Հիշեցնենք, որ այսօր «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ, իր տեղեկություններով, ԲՀԿ առաջնորդը փետրվարի 9-10-ը Մոսկվա կատարած այցի ժամանակ ՌԴ պաշտոնյաների հետ զրուցելիս իրեն թույլ է տվել Սերժ Սարգսյանի հասցեին շատ կոպիտ, ընդհուպ` հայհոյանքի հասնող արտահայտություններ անել, ասել է նաեւ, որ նա թուլամորթ ղեկավար է: Այս ամենի մասին անմիջապես հայտնել են Սերժ Սարգսյանին, ով կտրուկ որոշել է, որ այլեւս չի կարելի հանդուրժել Ծառուկյանին՝ որպես քաղաքական գործչի: