|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Բաքվում ընթացող` ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի «Rose-Roth» սեմինարի ժամանակ ադրբեջանական եւ հայկական պատվիրակությունների միջեւ հերթական բախումն է տեղի ունեցել: Այդ մասին հայտնում է АПА-ն:
Այսօր սեմինարի 2-րդ օրն է, և քննարկման թեման եղել են Ուկրաինայի և Ղրիմի հետ կապված դեպքերը:
Ուշագրավ է, որ նախքան բուն թեմային անցնելը ադրբեջանական կողմից հերթական հիստերիկ հայտարարությունն է արվել: ՆԱՏՕ-ի ԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար, Միլի մեջլիսի նախագահի առաջին տեղակալ Զիյաֆեթ Ասքերովը հայտարարել է, թե Սերժ Սարգսյանը համար 1 ահաբեկիչն է տարածաշրջանում: Ասքերովի այս հայտարարությանն անմիջապես հակադարձել է հայկական պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը:
Ադրբեջանցիներին վրդովեցրել է այն, որ մեր պատվիրակության անդամները քննարկման ընթացքում հիշեցրել են, որ վերջին 7 տարիների ընթացքում Ադրբեջանի ռազմական բյուջեն ավելացել է 20 անգամ, և դա որակել են որպես տարածաշրջանում իրական վտանգ ու պահանջել կառույցից այդ կապակցությամբ խիստ արձագանք տալ: