|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Սերժ Սարգսյանն այսօր մեկնելու է ՌԴ մայրաքաղաք Մոսկվա: Ըստ պաշտոնական հաղորդագրության` նա մասնակցելու է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին: Սակայն, ինչպես հաղորդում են «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները, Մոսկվայում Ս. Սարգսյանին բավական լուրջ խոսակցություն է սպասվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ. նրան ՌԴ-ում առաջարկելու են ստորագրել փաստաթղթեր, այդ թվում` Մաքսային միասնական միությանը ՀՀ-ի անդամակցության մասին:
Ընդ որում, ըստ թերթի, այդ փաստաթղթերն աշխատել են որոշակիորեն փոփոխությունների ենթարկել, քանի որ Հայաստանն ընդհանուր սահման չունի միության անդամ երկրների հետ:
Ս. Սարգսյանի մամուլի քարտուղարը, «Ժողովուրդի» հարցին ի պատասխան, ասել է, որ պաշտոնական հաղորդագրությանն ավելացնելու բան չունեն:
Ի դեպ, «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ մինչև Ս. Սարգսյանը, նաև Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն է մեկնելու Մոսկվա: Երեկ պաշտոնապես հայտնի դարձավ, որ նա Պուտինի հետ քննարկել է Մաքսային միասնական միությանն անդամակցության հարցը: