«Փաստինֆո»-ի տեղեկություններով` ԱԱԾ-ում հերթական աղմկահարույց գործն է հարուցվել ու դարձյալ` կաշառքի փաստով:
«Այս անգամ խոսքը Արարգածոտնի մարզպետարանի վարչության պետերից մեկի մասին է: Կաշառքի մեղադրանքով, մեր տեղեկություններով, արդեն իսկ կալանավորվել է Կրթության մշակույթի և սպորտի վարչության պետ Պարգև Համբարձումյանը:
«Փաստինֆո»-ի ունեցած տեղեկություններով՝ վարչության պետը մարզի մի շարք դպրոցների տնօրեննների միջոցով կաշառք է պահանջել և ստացել՝ գյուղերի բնակիչներին դպրոցում աշխատանքի տեղավորելու համար:
Ընդ որում, գյուղական դպրոցում ուսուցիչ աշխատելու դիմաց Պարգև Համբարձումյանը Գեղարոտ, Ծաղկահովիտ և Գեղադիր գյուղերի դպրոցների տնօրենների միջոցով աշխատանքի ընդունվողներից շուրջ 1000 ԱՄՆ դոլար կաշառք է ստացել»,- գրում է կայքը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: