կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-09 13:19
Մշակույթ

«Նվիրիր գիրք գյուղական գրադարանին» ծրագիրը՝ Շիրակի գյուղական գրադարանների համար

«Նվիրիր գիրք գյուղական գրադարանին» ծրագիրը՝ Շիրակի գյուղական գրադարանների համար

ՀՅԴ «Շիրակ» Մարզային կոմիտեն տարածած հայտարարությամբ տեղեկացնում է, որ  Շիրակի տարածաշրջանի գյուղական համայնքային գրադարանների գրքային հավաքածուներն անհրաժեշտ գրականությամբ համալրելու նպատակով մեկնարկել է «Նվիրիր գիրք գյուղական գրադարանին» ծրագիրը:

Ստորև ներկայացնում ենք հայտարարությունը։

Հարգելի՛ հայրենակիցներ,

ՀՅԴ «Շիրակ» Մարզային կոմիտեի նախաձեռնությամբ մեկնարկեց «Նվիրիր գիրք գյուղական գրադարանին» ծրագիրը, որի նպատակն է հնարավորինս ակտիվորեն նպաստել Շիրակի տարածաշրջանի գյուղական համայնքային գրադարանների գրքային հավաքածուներն անհրաժեշտ գրականությամբ համալրելու գործին:

Տեղեկատվական դարը փոխել է երեխաների վերաբերմունքը գրքի նկատմամբ։ Սոցիոլոգիական հետազոտությունները ցույց են տվել, որ երեխաները սկսել են ավելի քիչ ժամանակ տրամադրել ընթերցանությանը: Ստեղծված իրավիճակում երեխային ընթերցանությանը հաղորդակից դարձնելու հետ կապված խնդիրներն առաջին պլան են մղվում։ Այդ խնդիրների լուծման գործում կարևորագույն դեր են խաղում երեխաներին սպասարկող գրադարանները։

Ցավոք, գրադարանները բախվում են ժամանակակից որակյալ մանկական գրականության պակասի հետ։ Դա հատկապես վերաբերում գյուղական բնակավայրերի գրադարաններին, որտեղ նոր գրքերը գրեթե չեն հասնում։

Ծրագրի շրջանակներում հավաքված ողջ գրականությունը փոխանցվելու է գյուղական համայնքների դպրոցների գրադարաններին։

Հարգելի՛ հայրենակիցներ,

Դիմում ենք Ձեզ՝ գյուղական գրադարանին հետաքրքիր գրքեր նվիրելու առաջարկով։ Գրքերի ժանրերը կարող են տարբեր լինել. դասական, հեքիաթներ, երիտասարդների բարոյական եւ ռազմահայրենասիրական դաստիարակություն, պատմության եւ արվեստի գրքեր, ֆանտաստիկա, արկածներ։

Գրքերը կարող եք թողնել ՀՅԴ «Շիրակ» Մարզային կոմիտեի գրասենյակում՝ ք. Գյումրի, Ղորղանյան փ. 97 հասցեով, ամեն օր, ժամը 11:00-15:00-ը:

 

                                            Հարգանքներով` ՀՅԴ «Շիրակ» Մարզային կոմիտե