կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-16 18:09
Քաղաքական

Կարո Կարապետյանը ե՞ւս լքել է ԲՀԿ-ն

Կարո Կարապետյանը ե՞ւս լքել է ԲՀԿ-ն

SHAMSHYAN.com-ին հայտնի է դարձել, որ քիչ առաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել ԱԺ ԲՀԿ-ական գործարար պատգամավոր Կարո Կարապետյանը:

 

«SHAMSHYAN.com-ին հաջողվեց նաեւ ձեռք բերել կուսակցությունից դուսր գալու նրա դիմումը:

 

«Մեծարգո ԱԺ նախագահ, Հայտնում եմ Ձեզ, որ ստեղծված իրավիճակում նպատակահարմար չեմ համարում մասնակցել Բարգավաճ Հայաստան կուսակցության կողմից տարվող ներքաղաքական լարման գործընացներին, որը չի բխում մեր երկրի ազգային անվտանգության շահերից; Ելնելով վերոնշյալից որոշում եմ կայացրել դադարեցնել իմ անդամակցություն ԲՀԿ խմբակցության հետ և այսուհետ ԱԺ-ում կշարունակեմ իմ գործնեությունը որպես անկուսակցական պատգամավոր:

 

ՀՀ ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյան»,- կարդում ենք կայքում:

 

Նշենք, որ Yerkir.am-ի հետ զրույցում ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանը ասաց, որ տեղեկությունը մամուլից են իմացել: ԱԺ հասարակայնության եւ լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանն էլ հայտնեց, որ նման տեղեկատվության չի տիրապետում, իսկ ճշտել չի կարող՝ ժամը ոչ աշխատանքային է: Նշենք, որ պատգամավորի հեռախոսը անջատված է: