|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.34 |
| EUR | ⚊ | € 440.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.8937 |
| GBP | ⚊ | £ 504.94 |
| GEL | ⚊ | ₾ 138.84 |
Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց, որ ինքն այլևս չի համագործակցելու ԲՀԿ-ի հետ:
«Ես դադարեցնում եմ համագործակցությունս ԲՀԿ-ի հետ, քանի որ իմ համագործակցությունն այդ քաղաքական ուժի հետ պայմանավորվում էր միայն Գագիկ Ծառուկյանի գործոնով: Ես նրա հետ էի ուզում համագործակցել միայն: Ձգտում էի իշխանափոխության, իսկ Գագիկ Ծառուկյանը կարող էր հասնել դրան»,- ասաց նա:
Մեր հարցին, թե Նաիրա Զոհրաբյանի նկատմամբ չկա՞ բավարար հավատ ու վստահություն` համագործակցությունը շարունակելու համար, Կարապետյանը պատասխանեց. «Ես ի սկզբանե եմ ասել, որ համագործակցում եմ հենց Գագիկ Ծառուկյանի հետ: Նաիրա Զոհրաբյանի հետ չեմ համագործակցելու»:
Ժողովրդական կուսակցության ղեկավարը նշեց, որ ինքը շարունակելու է իր գործունեությունը՝ առանց որևէ քաղաքական ուժի հետ համագործակցելու: