կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-12 17:00
Հասարակություն

Գերեվարված Արսեն Բաղդասարյանի դեմ քրեական գործ է հարուցվել

Գերեվարված Արսեն Բաղդասարյանի դեմ քրեական գործ է հարուցվել
Ադրբեջանի ռազմական դատախազությունը քրեական գործ է հարուցել հայ զինծառայող Արսեն Բաղդասարյանին գերի վերցնելու փաստի առթիվ, որին ադրբեջանական կողմը որպես դիվերսանտ է ներկայացնում. հայտնում է Trend-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները, հղում կատարելով  երկրի ռազմական գերատեսչությանը, հաղորդել էին, թե իբր դեկտեմբերի 26-ի երեկոյան, ադրբեջանական զինուժը կանխել էր Աղդամի ուղղությամբ հայկական հետախուզական խմբի առաջխաղացումը, ինչի հետևանքով պրոֆեսիոնալ զինվորական Արսեն Էդուարդի Բաղդասարյանը գերվել է: Ավելի ուշ Պաշտպանության բանակը հերքել էր դիվերսիայի մասին լուրը և նշել, որ Արսեն Բաղդասարյանը, հանդիսանալով ՊԲ պայմանագրային զինծառայող, պարբերաբար ինքնակամ լքել է իր մշտական տեղակայման վայրը, ինչի համար, հրամանատարության որոշմամբ, կարգապահական խախտումներ կատարելու հիմնավորմամբ, ժամանակավորապես հեռացված է եղել ծառայությունից: