Փոխարժեքներ
05 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.24 |
EUR | ⚊ | € 421.9 |
RUB | ⚊ | ₽ 3.97 |
GBP | ⚊ | £ 502.68 |
GEL | ⚊ | ₾ 141.99 |
Այսօր մեկնարկեց Հայաստանի ծանրամարտի առաջնությունը։ Կանաց բոլոր քաշային կարգերի պայքարն ավարտվեց, քանի որ մասնակիցների թիվը շատ չէր: Նախնական տվյալների համաձայն Նազիկ Ավդալյանը վնասվածքի պատճառով չպետք է մասնակցեր, բայց պարզվում է, որ դա աշխարհի չեմպիոնին չխանգարեց նվաճել Հայաստանի չեմպիոնի տիտղոսը: Ստորև ներկայացնում ենք մրցանակակիրներին.
48
1. Ղազարյան Մարգարիտա (94 երկամարտ)
2. Հարոյան Ծովինար
53
1. Յալյան Իզաբելա (60 երկամարտ)
2. Դալարյան Արփինե
58
1. Գրիգորյան էլեն (200 երկամարտ)
2. Հակոբյան Տաթևիկ
63
1. Պետրոսյան Քրիստինե (180 երկամարտ)
2. Ղազափեցյան Նինա
3. Միրզախանյան Արևիկ
69
1. Նազիկ Ավդալյան (190 երկամարտ)
2. Ջանոյան Սիլվա
3. Ավետիսյան Ռոզալիա
75
1. Մելինե Դալուզյան (240 երկամարտ)
2. Պալիկյան Արևիկ
3. Մազուրովա Մարիամ
+75
1. Նաիրա Հարությունյան (210 երկամարտ)
2 .Հովհաննիսյան Եպրաքսյա
3. Աղավնի Միհրանյան
69 կգ քաշային կարգից հետո պարգևատրումը կատարեց Հայաստանի օլիմպիական հերթափոխի քոլեջի տնօրեն Դերենիկ Գաբրիելյանը: Հաղթողի մարզիչը ստացավ 20.000 դրամ պարգևավճար: 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրավածները համապատասխանաբար ստացան` 30.000, 20.000, 15.000 դրամներ: Մնացած մասնակիցները պարգևատրվեցին 7.500-ական դրամներով:
Լուսանկարները` Անդրանիկ Լավչյանի | |