Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նորզելանդացի տղամարդը, ով իր հայ կնոջը մեղադրում է դաունի համախտանիշով նորածին երեխայից հրաժարվելու մեջ, նախորդ ամուսնությունից ունի 4 երեխա, ընդ որում` նույն համախտանիշով դստերը չի տեսել 2011 թվականից. գրում է ավստրալական Daily Mail-ը:
Ըստ կայքի՝ Սեմուել Ֆորեսթը պնդել է, թե կնոջ՝ Ռուզան Բադալյանի ընտանիքը ամաչել է այդ դրությունից, ինչի պատճառով ինքը պատրաստվում է վերցնել նորածին Լեոյին և մեկնել հարազատ Նոր Զելանդիա:
«Պարոն Ֆորեսթը, ով իր կնոջ և երեխաների հետ ապրել է Վանգանուի նորզելանդական հյուսիսային կղզում, եղել է Exclusive Brethren եկեղեցու անդամ: Նա ամուսնալուծությունից հետո հեռացվել է եկեղեցուց և նրան արգելել են տեսնել իր 4 երեխաներին, որոնց տարիքն այժմ 6-15 է: Ֆորեսթը պնդում է, որ «կորցրել է իր չորս անմեղ երեխաներին» և մեղադրում է եկեղեցուն՝ «ընտանիքի կանխամտածված քայքայման» հարցում,- գրում է թերթը:
Daily Mail-ի հետ զրույցում աղբյուրը նշել է, որ Ֆորեսթի ընտանիքի բոլոր անդամներն Exclusive Brethren եկեղեցու անդամներ են, նրանց արգելված է ցանկացած շփում նրա հետ:
«Դա պատճառներից մեկն էր, որ Ֆորեսթն առաջին իսկ առիթով մեկնեց Հայաստան: Նա ոչ մի կապ չուներ իր երեխաների հետ և իր ապագան չէր տեսնում Նոր Զելանդիայում: Ամեն ինչ շատ տխուր էր»,- ասել է աղբյուրը:
«Պարոն Ֆորեսթը 18 ամիս առաջ ամուսնացել է մի հայ կնոջ` Ռուզան Բադալյանի հետ և ամուսնալուծվել փոքրիկ Լեոյի ծնունդից՝ հունվարի 21-ից մեկ շաբաթ անց»,- գրում է թերթը՝ տեղեկացնելով, որ Ֆորեսթի՝ երեխայի համար բացած հաշվեհամարին արդեն հավաքվել է ավելի քան 490.000 ԱՄՆ դոլար:
«Միաժամանակ, պարոն Ֆորեսթի խոսքով, կինը հրաժարվել է խնամել, ավելին՝ դիպչել Լեոյին, քանի որ հայկական մշակույթում ընդունված է , որ դաունի համախտանիշով երեխան ամոթ է բերում ամբողջ ընտանիքին»,- թերթը մեջբերում է Ֆորեսթի խոսքերը: