|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
«Իսլամական պետության» գրոհայինները Դաունի համախտանիշով և այլ գենետիկական շեղումներով առնվազն 38 երեխայի են սպանել. հայտնում է lifenews-ը: Այդ մասին Facebook-ի իր էջում հայտնում է «Մոսուլի աչք» բլոգը:
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ իսլամիստ դատավորն հրապարակել է ֆեթվա (իրավական դիրքորոշում) երեխաներին խեղդամահ անելու անհրաժեշտության մասին։
Սպանված երեխաներից ավագը եղել է 3 ամսական, փոքրը՝ ընդամենը 1 շաբաթական։ Նշվում է, որ նրանց սպանել են` կա\'մ խեղդամահ անելով, կա\'մ մահացու ներարկմամբ։
Մահապատիժները կատարվել են Սիրիայում և Իրաքի Մոսուլ քաղաքում։