Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը տարածել է հայտարարություն.
«Մարտի 21-ը Դաունի համախտանիշով մարդկանց` «արևների» միջազգային օրն է:
Մենք պետք է փոքր տարիքից դաունի համախտանիշով երեխաներին սովորեցնենք ինքնուրույն կյանք վարելու հմտություններ, նրանց համար ապահովենք արժանապատիվ ապրելու պայմաններ, որպեսզի կյանքում չբախվեն խարանի ու խտրականության:
Պետությունը պետք է լիարժեք կատարի իր պարտավորությունները հաշմանդամություն ու նաև իհարկե` դաունի համախտանիշ ունեցող մարդկանց նկատմամբ. երեխայի` ընտանիքում ապրելու ու մեծանալու, կրթության, անկախ ու ներառական կյանքով ապրելու և այլ իրավունքներ։
Անհրաժեշտ է ընդլայնել համայնքահեն ծառայությունների ու հմտությունների զարգացման ծրագրերը, որպեսզի հնարավոր լինի բացահայտել դաունի համախտանիշ ունեցող և, առհասարակ, հաշմանդամություն ունեցող մարդկանց ինքնուրույնությունը, նրանց զարգացման հնարավորությունները։
Պետք է իրականացնել լայնածավալ իրազեկման ծրագրեր` կոտրելու համար բոլոր կարծրատիպերը:
Մենք պետք է համատեղ ջանքներով ստեղծենք ներառական հասարակություն, ներառական այնպիսի միջավայր, որտեղ գնահատվում է յուրաքանչյուր մարդու արժանապատվություն` անկախ հաշմանդամությունից ու առկա է որոշումների կայացմանը երաշխավորված մասնակցություն:
Արման Թաթոյան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան»: