Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Մարտի 26-ին` ժամը 19։00-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա «Արևային զանգակներ և ընկերներ» խորագրով համերգը, որը նվիրված է Դաունի համախտանիշի համաշխարհային օրվան։
Համերգին կմասնակցեն «Արեւային զանգակներ» համույթը (գեղարվեստական ղեկավար՝ Մանուշ Հարությունյան), ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վահագն Հայրապետյանը (դաշնամուր), Վարսենիկ Ավանյանը (վոկալ), Արտյոմ Մանուկյանը (թավջութակ), «Երեւան» լարային քառյակը:
Մարտի 21-ը Դաունի համախտանիշի համաշխարհային օրն է (World Down Syndrome Day (WDSD)։ Այս օրը Դաունի համախտանիշ ունեցող մարդիկ, նրանց ընտանիքի անդամները, գործընկերները կազմակերպում և մասնակցում են հանրային տարբեր ակցիաների և միջոցառումների՝ Դաունի համախտանիշի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման համար։ Հանրային միջոցառումները նաև նվիրված են իրավունքների իրացման, ներառականության և կարծրատիպերը կոտրելուն։
Միջոցառումը կազմակերպել են «Արև-երեխաներ» ՀԿ-ն և Հայաստանի պետական ֆիլհարմոնիան։